Երեւանում մեկնարկել է Ալեքսանդր Ծատուրյանի անվան թենիսի առաջին միջազգային մրցաշարը30 հունիսի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է «Երեւանի գավաթ» 9-րդ միջազգային պատանեկան մրցաշարը, որն առաջին անգամ կրում է 2009-ի ապրիլին վախճանված լեգենդար հայ թենիսիստ Ալեքսանդր Ծատուրյանի անունը: Մրցաշարի մասնակիցները բաժանվել են 2 տարիքային կարգերի. 14 եւ 16 տարեկան:Հունիսի 30-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Ծատուրյանի անվան մրցաշարի բացման արարողությունը, ինչպես նաեւ` Արթուր Շիլաջյանի անվան երկրորդ մրցաշարի, որը մեկնարկում է հուլիսի 6-ին առաջինի ավարտից հետո: Մրցաշարին մասնակցում են 130 պատանի թենիսիստներ 16 երկրներից, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Սերբիայից, Վրաստանից, Իտալիայից, Իսրայելից, Ղրղզստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Կիպրոսից, Կանադայից, Լատվիայից եւ ԱՄՆ-ից: Մրցույթները տեղի են ունենալու 6 կորտերում: Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արեւիկ Ուդումյանի խոսքերով, այդ մրցաշարերը շատ մեծ դեր են խաղում Հայաստանում թենիսի զարգացման եւ տարածման գործում: «Մրցաշարը շատ հարմար է մեզ համար, քանի որ այն անցկացվում է Հայաստանում, եւ մեր թենիսիստները միջազգային փորձ ձեռք բերելու եւ վարկանիշային միավորներ հավաքելու մեծ հնարավորություն են ունենում: Հայաստանը միջազգային հանրության աչքում ձեռք կբերի երկրի կարգավիճակ, որտեղ շատ սիրում են թենիսը եւ մեծ կարեւորություն են տալիս նրան: Միայն այն, որ տարեց տարի մասնակիցների թիվը մեծանում է, այն բանի ապացույցն է, որ Հայաստանում թենիսի համբավն աճում է»,- նշել է Ուդումյանը: Մրցաշարի մասնակիցներն են Հայաստանի Թենիսի ֆեդերացիան եւ «Orange tennis» մարզաառողջարանական համալիրը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |