Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկների հետեւից ժամանում է ԵԱ30 հունիսի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի ղեկավարությամբ ժամանում է Թբիլիսի` հուլիսի 2-ին մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 8 մարզիկների կազմով հունիսի 30-ին ժամանել է Թբիլիսի: Ազատ ոճի ըմբշամարտի մրցությունները մեկնարկում են հուլիսի 3-ին դասական ոճի ըմբշամարտի մրցաշարի ավարտից հետո: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին հավաքականի երկրորդ մարզիչ Ավետիք Վարդանյանը, ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնելու են 7 մարզիկներ:«Հուսով եմ, որ մեր մարզիկները մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Մենք լավ ենք պատրաստվել եւ միայն հաղթանակի ենք տրամադրված»,- նշել էՎարդանյանը: Հայաստանի կողմից ազատ ոճի ըմբշամարտում հանդես են գալու Երվանդ Թադեւոսյանը (50 կգ ք/կ), Օհան Գիկինյանը (55 կգ ք/կ), Նարեկ Սանոյանը (60 կգ ք/կ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ ք/կ), Մերուժան Զադոյանը (74 կգ ք/կ), Սերգեյ Խաչատրյանը (84 կգ ք/կ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ): Նշենք, որ Նարեկ Զադոյանը անցյալ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիրն է: Այսպիսով, Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացնելու են 15 մարզիկներ, որոնցից 8-ը ներկայացնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտը, 7-ը` ազատ ոճը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |