Հայաստանի եւ Սիրիայի միջեւ մշակութային համագործակցությանը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային։



ՀՀ վարչապետը ողջունելով հյուրին, հատկանշական է համարել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի այցին անմիջապես հաջորդել է Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը` որպես երկկողմ համագործակցության նոր դրսեւորում։



Ռիադ Նաասան Աղան ՀՀ վարչապետին է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ջերմ ողջույնները։



Զրույցի ընթացքում երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունը գնահատվել է կայուն եւ զարգացող, ինչին կարող է նոր թափ հաղորդել տնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջության զարգացումը։ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դարավոր կապերի ամրապնդման եւ բարեկամ ժողովուրդների միջեւ որակապես նոր հարաբերությունների ձեւավորման գործում կարեւորվել է հայ համայնքի դերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---