Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին:30 հունիսի 2009 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին , հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:Հուշադրամի դիմերեսի կենտրոնում չորս տողով հայերեն մակագրված է համապատասխանաբար` «ՇՈՒՆՉԴ ՏՈՒՐ», «ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ», «ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ» - «ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ»: Հինգերորդ տողում զետեղված է Խաչատուր Աբովյանի ստորագրությունը, որից ներք- թողարկման տարեթիվն է` «2009»: Ներք-ում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» - «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է կողքերից ուղղահայաց գծերով, իսկ վեր-ում` կիսաշրջանագծով: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսին Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն է, որից ձախ երկու տողով մակագրված է համապատասխանաբար` «200» - «ԱՄՅԱԿ»: Վեր-ի ձախում եզրաշուրթի մոտ մակագրված է` «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հաղորդման համաձայն, թողարկվել է 10000 ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը յուրաքանչյուրը 10000 դրամ է: Հուշադրամը պատրաստված է 9000 հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով, 8,6 գրամ զանգվածով: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |