Ռուս խորհրդարանականների մեկնաբանությունները Հայաստանի հասցեին անիմաստ հիստերիայի են նման30 հունիսի 2009 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Որոշ ռուսաստանցի պատգամավորներ Սահակաշվիլիի պարգեւատրումը Հայաստանի բարձրագույն պարգեւով համարել են անտակտ եւ ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի հանդեպ: Իրականում տվյալ մեկնաբանություններն առանձին խորհրդարանականների կողմից նման են անիմաստ հիստերիայի, քանի որ բոլորովին անտեղի է քաղաքականացնել պարգեւատրումը: Այդ մասին հայտարարել է ANALITIKA.at.ua-ի փորձագետ Դավիթ Դավթյանը: «Այս պատմության մեջ պատգամավորների հիմնական փաստարկը հավանաբար այն թեզն է, որ «եթե մենք ընկերություն չենք անում, դուք էլ մի արեք», ինչն անթույլատրելի է անկախ Հայաստանի հետ հարաբերություններում: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունը հիմնված է այն թեզի վրա, որ «Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր է» եւ պատերազմ է սանձազերծել փաստացի անկախ հանրապետությունների դեմ, ապա այդ դեպքում հայ քաղաքական գործիչները բոլոր ռուս-թուրքական շփումները պետք է գնահատեն որպես ոչ բարեկամական, քանի որ Թուրքիան հանցագործություն` Ցեղասպանություն է կատարել: Բնականաբար, հարցի նման արծարծումն անհեթեթ է: Որոշ ռուս պատգամավորների հարկավոր է հիշեցնել, որ երկու երկրների հարաբերությունները միջազգային իրավունքի երկու սուբյեկտների գործն է: Խուճապի ենթարկված քաղաքական գործիչները ուշադրություն չեն դարձնում, որ Ռուսաստանը բարձր ամբիոններից միակողմանի կարգով եռանդով պաշտպանում է աբխազների ու օսերի իրավունքներն ու ազատությունները, սակայն երբեք իրենց զեկույցներում չեն հիշատակում Ջավախքի հայաբնակ շրջանների բնակիչների իրավունքների խախտման մասին: Այնուհետեւ, եթե խոսում ենք իրապես ոչ բարեկամական արարքների մասին, ապա Մոսկվան այստեղ ռեկորդակիր է` ինչ արժեն միայն իրանական գազամուղի, պարտքի դիմաց հանձնված հինգ հայկական գործարանների պատմությունը, ՌԴ-ում հայերի սիստեմատիկ սպանությունները, իսկ Վրաստանի հետ սահմանում Վերին Լարսի անցակետի փակումը բարեկամության գագաթնակետն է, որի պատճառով հայկական ապրանքները շուրջերկրյա ուղեւորություն են կատարում, Ռուսաստան հասնելու համար: Մի խումբ ռուս պատգամավորների ելույթենրը բացարձակապես անհիմն են, եւ չունեն նման հայտարարություններ անելու բարոյական եւ քաղաքական իրավունք, վնասելով երկկողմ հարաբերություններին»,-ասել է Դավթյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |