Արդյո՞ք կձեւավորվի հայկական ընդդիմության համագործակցության պլատֆորմ 1 հուլիսի 2009 - 00:11 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ «Ժառանգությունն» արդեն կազմավորել են իրենց պլատֆորմը, որի վրա կարող են համագործակցել այլ ուժերի հետ: ՀՅ Դաշնակցությունն ունի իր ծրագիրը, որում ընդգծված են առաջին հերթին ազգային ու սոցիալական հարցերը, ժողովրդավարական արժեքները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:Նրա խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչպիսին կլինի համագործակցությունը ընդդիմադիր ուժերի միջեւ: «Ժամանակը ցույց կտա, բայց պարզ է մի բան. ԼՂՀ անկախության հարցը դրված է վաղուց եւ վճռականորեն: Դա քննարկման ենթակա հարց չէ»,- ընդգծել է Ռուստամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |