Հայաստանն ու Թուրքիան պետք է ամեն ինչ զրոյից սկսեն եւ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - «Կոալիցիայից դուրս գալով` ՀՅ Դաշնակցությունն արդեն կարեւոր քայլ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանի որ արտահայտեց Հայաստանի բնակչության այլ կարծիքն ու շահերը»,- նշել է ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը:



«Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բազմիցս նշել է, որ Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ նման փոփոխությունների: Ես հարց ունեմ` արդյո՞ք դրան պատրաստ է հայ հասարակությունը»,- հայտնել է Ռուստամյանը եւ ընդգծել, որ այժմ Հայաստանում առնվազն մեկ քաղաքական ուժ կա, որը դեմ է դրան` նկատի ունենալով ՀՅԴ-ն:



Ռուստամյանի խոսքով, իրադրությունից դուրս գալու լավագույն տարբերակը կարող է լինել միայն մեկը` հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Հայաստանը եւ Թուրքիան պետք է ամեն ինչ զրոյից սկսեն եւ առանց նախապայմանների ու միջազգային նորմերի հիման վրա:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---