Ֆրանսիայում բացվել է «Թուրքական սեզոնը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի նախարար Էրտոգրուլ Գյունայը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրեդերիկ Միտտերանը պաշտոնապես բացել են «Թուրքական սեզոնը» Ֆրանսիայում, որը շարունակվելու է ինն ամիս: «Սեզոնը կօգնի վերացնել թյուր կարծիքը մեր երկրի մասին, որը ստեղծվել է ֆրանսիացի ժողովրդի մոտ, եւ ավելի լավ ծանոթանալ Թուրքիայի հետ»,- ասել է Գյունայը, ավելացնելով, որ միջոցառումը լավացնելու է երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ հիմք է հանդիսանալու նոր համագործակցության համար: Իր հերթին Միտտերանը հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ հարգել է Թուրքիայի պատմությունը եւ մշակույթը:



Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն թուրք գրող Օհրան Փամուկին, կինոռեժիսոր Նուրի Բիլջե Ջեյլանին եւ լուսանկարիչ Արա Գուլերին հանձնել է երկրի բանալիները:



«Սեզոնի» շրջանակներում Փարիզում, Լեոնում, Մարսելում, Ստրասբուրգում եւ Ֆրանսիայի այլ քաղաքաներում տեղի են ունենալու ավելի քան 3000 մշակութային միջոցառումներ, որոնք ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն եվրո, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---