Երեւանում կանցնի դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը

PanARMENIAN.Net - Քրեակատարողական ծառայությունը եւ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կազմակերպել են դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կկայանա սույն թվականի հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնում:



Ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Գեւորգ Դանիելյանը, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հյուրեր:



Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի դատապարտյալներին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---