Անվտանգության արտակարգ միջոցները Մարգանցում եւս մի քանի օր կտեւեն 1 հուլիսի 2009 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձին, այդ սպանությունն է զանգվածային անկարգություններ ու ընդհարումներ առաջացրել քաղաքում ուկրաինացիների ու հայերի միջեւ: Մեկուսացված են մնում նաեւ հիվանդանոցի մոտ ծեծկռտուք կազմակերպած ուկրաինացին: Քաղաքում շարունակվում է հասարակական կարգի ուժեղացված պարեկությունը: Հայերի բոլոր տները հսկվում են: Բնակիչները սկսել են վերադառնալ քաղաք, թեեւ դեռեւս մտավախությամբ: Անվտանգության արտակարգ միջոցները Մարգանցում եւս մի քանի օր կտեւեն: Այսօր կհուղարկավորեն զոհվածին` 22-ամյա միլիցիայի սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին: Զոհվածի հարզատները պնդում են, որ վրեժ չեն ուզում: Ողբերգությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ ձյուդոիստների մի խումբ նշում էր ընկերոջ ծննդյան օրը: Հարեւան սեղանի շուրջ հայեր էին նստած: Տոնակատարության ժամանակ խմբերը որոշել են չափել ուժերը` բարձրացնելով թնդանոթը, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում զոհվել է միլիցիայի սերժանտը, որը փորձում էր անջատել նրանց: Ուկրաինացիները ոստիկանություն են կանչել, իսկ հայերը թաքնվել են: Երկրորդ անգամ մասնակիցները հանդիպել են արդեն հիվանդանոցում: Այնտեղ, ինչպես պնդում են հայերը, նրանցից սկսել են վրեժ լուծել: Ջարդի ականատես են դարձել երեխաները, որ խաղում էին մոտակայքում: Ասում են,որ կարճ ծեծկռտուքից հետո հայերը թաքնվեցին, իսկ նրանց մեքենաները խուլիգանների ավարը դարձան, հաղորդում է Analitika.at.ua-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |