ԵԽԽՎ-ն օբյեկտիվ գնահատական է տվել Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքին 1 հուլիսի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ 1677 բանաձեւը կարող է համարվել Եվրոպայի կողմից Հայաստանի իրավիճակի օբյեկտիվ գնահատական: Մեր քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է բավարարվեն այս ընթացքում կատարված աշխատանքով»,-այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ-ում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը : Նրա խոսքերով, երկրում կա դրական քաղաքական զարգացում եւ կայուն իրավիճակ: «Այն, որ հասարակությունը տարբեր կերպ է գնահատում 1677 բանաձեւը, վկայում է այն մասին, որ երկխոսություն է գնում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների միջեւ»,-նշել է նա: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի արարքին, ապա Գալուստ Սահակյանը բացատրել է դա նրա փորձի պակասով դիվանագիտական եւ քաղաքական ոլորտում: «Սակայն, եթե նա գտնում է, որ իր արարքը հերոսություն է, թող այդպես համարի»,-հայտարարել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |