ՀԾԿՀ Հայաստանը տուգանել է «ԱրմենՏելին» 8 մլն դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) 8 մլն դրամով տուգանել է «ԱրմենՏել» ընկերությանը (Beeline ապրանքանիշ):



Մեկնաբանելով այդ որոշումը PanARMENIAN.Net ի թղթակցին` «ԱրմենՏել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգոյանը հայտնել է, որ ՀԾԿՀ Հայաստանն այսօր տուգանքի է ենթարկել «ԱրմենՏելին» նրա համար, որ ընկերության կողմից 2007-ին ժամանակին ծառայություններ չեն մատուցվել VoIP տրաֆիկի երկու պրովայդերների: Մամլո քարտուղարը նաեւ հաղորդել է, որ այդ ժամանակ ընկերություն են դիմել մեծ թվով պրովայդերներ տվյալ ծառայության պահանջարկով, եւ «ԱրմենՏել» ընկերությունը չի լուծել պահանջարկի հարցը:



ՀԾԿՀ Հայաստանը պարտավորեցրել է «ԱրմենՏելին» Հայաստանի պետբյուջե վճարել 8 մլն դրամ տուգանք 2 շաբաթվա ընթացքում եւ ներկայացնել վճարման մասին համապատասխան փաստաթղթեր:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---