Իրանում ներքաղաքական ճգնաժամ չկա

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունները փայլուն են անցել: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Չնայած Արեւմուտքի ջանքերին ներկայացնել միջազգային հանրությանը, որ իրավիճակն Իրանում պրոբլեմատիկ է, այնուամենայնիվ, երկիրը ներքաղաքական ճգնաժամ չի ապրում»,- ընդգծել է իրանացի դիվանագետը: Դեսպանի խոսքերով, վերջին 30 տարում Իրանն ավելի լուրջ մարտահրավերներ է ունեցել, բայց կարողացել է պահպանել իր դեմքը: «Այսօր Արեւմուտքի շատ ԶԼՄ-ներ փորձում են իրավիճակը ներկայացնել իրենց համար բարենպաստ լույսի ներքո: Նրանց նպատակն է ձեւավորել սխալ հասարակական կարծիք եւ խաթարել Իրանի միջազգային կեերպարը»,- հայտարարել է Սեյեդ Ալի Սաղայանը:



Ինչպես նշել է դեսպանը, հեղափոխությունից հետո Իրանն անկախ եւ կայուն երկիր է դարձել, որը շարունակում է զարգանալ: «Հիմնվելով կրոնական ժողովրդավարության մոդելի վրա` Իրանն այսօր օրինակ է դարձել շատ երկրների համար: Իրանը երկիր է, որը կարողացել է «ոչ» ասել ժողովրդավարության արեւմտյան մոդելին: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, որոնց շահերը չեն հակասում մեր շահերին»,- հայտարարել է դիվանագետը, ավելացնելով, որ Իրանը բարեփոխումների կարիք ունի, բայց ժողովրդավարությունը երկար գործընթաց է, որի համար պահանջվում է երկար տարիների աշխատանք:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---