Երեւանում կայացել է ՄԱԿ «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը 1 հուլիսի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ծրագրի նպատակն է` համատեղել տեղական երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու ընդունակությունները ՄԱԿ ծրագրերի զարգացմանն ուղղված հնարավորությունները:«Դա ՄԱԿ հսկողության ներքո աշխատելու եւ զարգացման գործակալ դառնալու առումով ունիկալ հնարավորություն է տեղական երիտասարդության համար: Կամավորների ազգային ծրագիրը կնպաստի մարդկային ռեսուրսների զարգացմանը եւ կամրապնդի ՀՀ-ում գիտելիքների ու փորձաքննության պաշարը»,- նշել է ՄԱԿ մշտական ներկայացուցիչ եւ համակարգող Կոնսուելո Վիդալը: Ազգային կամավորներ կարող են դառնալ 25 տարեկանից բարձր անձինք, ովքեր աշխատանքի որոշակի փորձ ունեն որպես կամավոր, ինչպես նաեւ 21 տարեկանից բարձր անձինք, ովքեր միջին կամ համապատասխան տեխնիկական կրթություն են ստացել: Կամավորների աշխատանքը վճարվելու է այն կազմակերպությունների կողմից, որտեղ նրանք աշխատելու են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |