IBF պնդում է Արթուր Աբրահամ - Ջովաննի Լորենցո մենամարտի հարցում

PanARMENIAN.Net - Այսօր IBF Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան նամակ է հղել Արթուր Աբրահամի պրոմոուտերին, որում պնդում է, որպեսզի անհապաղ բանակցություններ սկսեն Արթուր Աբրահամի ու պարտադիր թեկնածու Ջովաննի Լորենցոյի մենամարտի շուրջ:



Դեռեւս չհաստատված տեղեկատվության համաձայն, Արթուր Աբրահամը, որը շաբաթ օրը հաջողությամբ պաշտպանեց իր չեմպիոնի տիտղոսը Մահիր Օրալի հետ մենամարտում, պատրաստվում է անցնել ավելի ծանր քաշային կարգ:



Եթե դա տեղի ունենա, IBF-ը ազատ մնացած գոտու համար ամենայն հավանականությամբ մենամարտ կնշանակի Ջովաննի Լորենցոյի եւ Սեբաստյան Սիլվեստրի միջեւ, ովքեր համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերն են զբաղեցնում վարկանիշային ցուցակում:



«Ինձ համար մեկ է, թե ում հետ կմենամարտեմ: Եթե Աբրահամը չմենամարտի ինձ հետ, ես նրա փոխարեն նոկաուտի կենթարկեմ Սիլվեստրին, որպեսզի նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Ես պատրաստ եմ մենամարտել նրանցից ցանկացածի հետ, թեկուզ դա լինի Գերմանիայում: Իմ հերթն է եկել, եւ ես պատրաստվում եմ տիտղոսն ինձ հետ տուն տանել: Ես արդեն պատրաստվում եմ եւ ուզում եմյ, որպեսզի ինձ հնարավորություն տան: Ես հոգնել եմ հերթի կանգնելուց: Ասացեք Աբրահամի մարդկանց, որպեսզի նրանք հեռախոսը ձեռքը վերցնեն եւ սկսեն բանակցությունները»,- Լորենցոյի խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---