Եղիշե Մելիքյանը վարձավճարով հանդես կգա Լուգանսկի «Զարյա»-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը վարձավճարով հանդես կգա Լուգանսկի «Զարյա»-ում: Այդ մասին հայտնել է սպորտային աշխատանքի գծով «Զարյա»-ի փոխնախագահ Յուրի Պոգրեբնյակը:



29-ամյա պաշտպանը վերջին շաբաթվա շաբաթվա ընթացքում փորձաշրջան էր անցնում ուկրաինական ակումբում: Մելիքյանը 2007-ից հանդես է եկել երեւանյան «Բանանցի» կազմում: Վերջին կես տարին նա անցկացրեց «Ուլիս»-ում, որն այժմ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է:



Եղիշե Մելիքյանի ակտիվում (13.08.1979) իր եկրի ազգային հավաքականի կազմում 29 հանդիպում է, թեեւ ԱԱ-2010 նախընտրական հանդիպումներին նա արդեն մասնակցություն չի ցուցաբերել: Մելիքյանի ծառայողական ցուցակում կան այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Դվինը, Ցեմենտը, Արաքսը: 2002-ին նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալլուրգ», որի կազմում չորս սեզոնի ընթացքում անցկացրեց 64 հանդիպում (1 գոլ է հարվածել): Բացի Մետալուրգից Եղիշեն հանդես է եկել եւս մեկ ուկրաինական ակումբում` Ալչեւսկի «Ստալ»-ում, որտեղ նույնպես վարձավճարով էր գտնվում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---