Հայաստանն այն հինգ երկրների թվում է, որտեղ ազգային արժույթի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի տեմպերը մեծ են

PanARMENIAN.Net - Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանը ԽՍՀՄ նախկին երկրների այն հինգ պետությունների թվում է, որտեղ ազգային արժույթի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի տեմպերը մեծ են:



Առաջին տեղում Բելառուսն է, որն առաջատար իր դիրքը զիջեց միայն մայիսին` առաջին տեղում է Տաջիկստանը, որի արժույթը ավելի էր արժեզրկվել: Հունվար-հունիս ամիսներին Բելառուսում դոլարի պաշտոնական փոխարժեքը աճել է 28,95 տոկոսով (2.200-ից մինչեւ 2,837 ռուբլի), Տաջիկստանում` 27,47 տոկոսով (3, 4519-ից մինչեւ 4,4 սոմոնի), Ղազախստանում` 24,54 տոկոսով (120,77-ից մինչեւ 150,41 տենգե), Հայաստանում` 17,39 տոկոսով (306,73-ից մինչեւ 360,06 դրամ), Ղրղզստանում` 9,8 տոկոս (39,4181-ից մինչեւ 43, 281 սոմ):

Նրանց հաջորդում են Մոլդովան` 8,11 տոկոս (10,4002-ից մինչեւ 11,2435 լեյ), Ռուսաստանը` 6,501 տոկոս (29,3804-ից մինչեւ 31, 2904 ռուբլի), Ուզբեկստանը` 6,497 տոկոս (1,393-ից մինչեւ 1,483,5), Լատվիան` 1,21 (0,495-ից մինչեւ 0,501 լատ), Լիտվան` 0,55 տոկոս (2,4507-ից մինչեւ 2,4643 լիտ) եւ Ադրբեջանը` 0,39 (0,108-ից մինչեւ 0,8041մանաթ): Չի փոխվել փոխարժեքը Թուրքմենստանում (2,85 մանաթ), հաղորդում է ԲելաՊԱՆ-ը:



ՀՀ Կենտրոնական բանկը մարտի 3-ին հայտարարեց փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու մասին: Ըստ ԿԲ մասնագետների, միջին փոխարժեքը 2009թ. ակնկալվում է 1 դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---