Հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների ընտանիքները միշտ իշխանությունների ուշադրության կենտրոնում են լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնատների կառուցման ծրագրի շրջանակներում կառուցվել է եւս մեկ առանձնատուն զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար: Շնորհավորելով բնակարանամուտը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին:



ՊՆ-ի եւ ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնովին վերանորոգվել է նաեւ Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007թ.-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ: Շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի եւ կատարված աշխատանքի համար՝ Ռ.Միրզոյանն ասաց, որ, չնայած կորստի անդառնալիությանը, ինքը սփոփվում է այն փաստով, որ որդին զոհվել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս: Սեյրան Օհանյանն էլ հավաստեց, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---