Հայաստանը մասնակցում է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ստեղծմանը 1 հուլիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-2-ը Դուբնայում տեղի է ունենում «ԱՊՀ երկրների նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծում» (ԱՊՀ ՆՏՄՆԿ) կազմակերպչական -տեղեկատվական ֆորումը, հաղորդում է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2008-ին Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի կողմից «Կուրչատովի ինստիտուտ» ՌՆՑ-ի հետ համատեղ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում են Համագործակցության 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից: ԱՊՀ ՆՏՄՆԿ-ն պլանավորում է Դուբնայում ստեղծել միասնական կենտրոն, որը համակարգելու է ԱՊՀ նանոարդյունաբերության բարձր տեխնոլոգիական շուկայի ձեւավորումը: Այն Համագործակցության հետազոտական, կրթական, նորարարական տարածության ինտեգրման ճկուն գործիք է դառնալու, որն օգտագործելու է «Դուբնա» ազատ տնտեսական գոտու առավելությունները: ԱՊՀ ՆՏՄՆԿ-ի կառույցն իր մեջ ներառելու սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն, գիտակրթական կենտրոն եւ տեխնոլոգիաների փոխանակման կենտրոն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ |