Հայաստանում Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՆ ղեկավարին

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում:



Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սկապինին անդրադարձան նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---