Մեծ Բրիտանիան Հայաստանին ներկայացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարության մեթոդոլոգիան 1 հուլիսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: Զրուցակիցները քննարկել են անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր:Չարլզ Լոնդսեյլը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը ներառում է նաեւ տնտեսական ճգնաժամին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ ժամանակակից այլ մարտահրավերների դիմագրավելու ուղիները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության ռազմավարության փաթեթը եւ ռազմավարության ընդունման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության սերտացումը գլոբալ անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |