Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համատեղ կառուցել South Stream-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համատեղ կառուցել South Stream-ը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Իգոր Սեչինը Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի մասին:



«Մենք առաջարկում ենք համագործակցել South Stream-ի շուրջ եւ հանդես ենք գալիս այդ նախագծի վերաբերյալ թափանցիկ որոշման կայացման օգտին»,-ասել է Իգոր Սեչինը: Նրա խոսքերով, ՌԴ-ն հուսով է, որ թուրքական կողմը կքննարկի այդ առաջարկները: Այս նախագիծը հաշվի է առնում «փոխադարձ շահերը, համապատասխանում է տնտեսական սկզբունքներին»:



Անդրադառնալով Nabucco նախագծի համեմատ այս նախագծի առավելություններին, փոխվարչապետն ընդգծել է, որ ճշգրիտ տնտեսական հաշվարկը, բոլոր գործոնների համադրումը եւ արդյունավետությունը պետք է ցույց տան, թե որ նախագիծն է լավագույնը:



«Հաշվի առնելով մեր վերլուծությունը, մեզ նախընտրելի է թվում South Stream-ը եւ այն նախագծերը, որոնք մենք զարգացնում ենք թուրքական կողմի հետ»,-հայտարարել է Սեչինը:



Ռուսաստանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարությունները լրացուցիչ կքննարկեն Blue Stream-ի երկրորդ հերթի իրականացման իրացման հետ կապված հարցերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



South Stream-ը գազամուղի ռուս-իտալական նախագիծ է, որն անցնելու է Սեւ ծովի հատակով Նովոռոսիյսկից դեպի բուլղարական նավահանգիստ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---