Թուրքիայի վարչապետին շան տեսքով պատկերած նկարիչը փախել է Թուրքիայից

PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Մայքլ Դիկինսոնը, որը Թուրքիայի վարչապետին պատկերել էր շան տեսքով, շտապ հեռացել է Թուրքիայից: 59-ամյա նկարիչը վերադարձել է հայրենիք անցած շաբաթ: Այն բանից հետո, երբ նա հեռուստացույցով լսել է, որ դատարանի առաջին որոշումը նրա վրայից մեղադրանքները հանելու վերաբերյալ չեղյալ է հայտարարվել եւ դատավարությունը վերսկսվել է, գրում է The Times-ը:



«Որքան կարելի է շուտ ես ինքնաթիռ նստեցի, թողնելով իմ անձնական իրերի մեծ մասը, ներառյալ գրքերը, կենցաղային իրերը եւ համակարգիչը»,-ասել է Դիկինսոնը: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում իրեն անվտանգության մեջ էր համարում, սակայն որոշակի կասկածներ ունի այն պահից ի վեր, երբ իմացավ, որ Լոնդոնը Թուրքիայի հետ պայմանագիր ունի հանցագործների էքստրադիցիայի մասին: «Եթե հարցում լիներ, ինձ կարող էին ետ ուղարկել Թուրքիա, եթե նման ցանկություն լիներ»,-չի բացառել նկարիչը:



Դիկինսոնը նշել է, որ հաճույքով կվերադառնար Թուրքիա, եթե նրանից հանեին բոլոր մեղադրանքները: Նա նշում է, որ չի ցանկանում կտտանքների ենթարկվել:



Իր «Գեղեցիկ տղա» վերնագրով սկանդալային ծաղրանկարը ցուցադրվել է 2006թ.: Այնտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատկերված է շան տեսքով, որի վզափոկը ամերիկյան դրոշի տեսքով է, իսկ պոչի փոխարեն միջուկային հրթիռ է: Շան բերանում եւ նրա առջեւ` մի կույտ դոլարներ են պատկերված:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---