Միր Հոսեյն Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարությունը պահանջել է քրեական պատասխանատվության կանչել բարեփոխիչների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին:



Ժողովրդական կամավորների, բասիջների հետ միասին պահապանները նախկին վարչապետին ինը մեղադրանք են ներկայացրել «ազգային անվտանգության դեմ ոտնձգությունների համար»:



Ինչպես հաղորդում է Քաթարի Al-Jazeera արբանյակային հեռուստաալիքը, ուժային կառույցների դիմումը հանձնվել է գլխավոր դատախազություն:



Դատավարության դեպքում 67-ամյա Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում:



Մեկ շաբաթ լռելուց հետո չորեքշաբթի` հուլիսի 1-ին նախկին վարչապետի անունից հայտարարություն է տարածվել, որտեղ նա հրաժարվել է ճանաչել Ահմադինեժադի ձեւավորած Իրանի նոր կառավարությունը եւ ապօրինի է անվանել այն:



«Կանաչ ալիքի» գլխավոր նախաձեռնողը պահանջել է ազատ արձակել ձերբակալված «հեղափոխության որդիներին»: Նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարել ազնիվ ընտրելու քաղաքացիների իրավունքների համար ու պահանջել նախագահական ընտրությունների կրկնական անցկացում: Սակայն Թեհրանում ցույցերը շարունակելու կոչեր չկան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---