ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՏԱՐԱԾՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼԻԶԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՊԱՏԿԱՆԵԼ Է ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐԸ17 մայիսի 2002 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Լիզին» ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Սեւ ցուցակի» մեջ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման գործում Իրանին աջակցելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «մի հավաստի աղբյուր», երկու տարի առաջ ձեռնարկության այն ժամանակվա սեփականատեր` զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, վաճառել է սարքավորումները հարեւան երկրներից մեկին: Մասնավորապես, վաճառվել են ֆերմենտերները` չժանգոտվող պողպատից սարքված մեծ տաքարները, որոնց մեջ աճեցվում էին լիզինի արտադրության համար անհրաժեշտ մանրէների շտամմները: Այդ մանրէները երբեք չեն ընկալվել որպես զանգվածային ոչնչացման զենք: Դրանք կիրառվում էին որպես սննդի հավելումներ խոշոր եղջերավոր անասունի համար: Միեւնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ վաճառված սարքավորումները կարող էին օգտագործվել վնասակար հիվանդություններ հարուցող մանրէների արտադրության համար: Նշենք, որ ներկայումս «Լիզին» գործարանը պատկանում է բոլորովին այլ անձի: Հայաստանի ԱԳՆ-յում ընդգծել են, որ տվյալ փաստի կապակցությամբ ակտիվ երկխոսություն է տարվում ԱՄՆ-ի վարչակազմի հետ: Հիշեցնենք, որ հայկական, մոլդավական եւ չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը ընդունվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից մայիսի 9-ին: «Սեւ ցուցակի» մեջ են հայտնվել 8 չինական, 2 մոլդավական, մեկ հայկական ընկերություններ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի կառավարությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |