Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում հուլիսի կեսին 2 հուլիսի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի կեսին Մոսկվայում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում` ՌԴ նախագահի գավաթի ձիարշավի ժամանակ: Սակայն հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դիվանագետը չի նշել:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |