Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ավելի լայն համագործակցության հաստատման մեջ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:



Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:



Բակո Սահակյանը նշել է, որ առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության լիարժեք կարգավորմանը:



Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ամենատարբեր բնագավառներում ավելի լայն համագործակցության հաստատման մեջ: Միաժամանակ Նախագահը ավելացրել է, որ դրա համար առկա են համապատասխան նախապայմաններ, մասնավորապես, Արցախի հավատարմությունը ժողովրդավարական զարգացման ուղուն: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
---