ՀԿԵՈւ-ն ակտիվորեն պատրաստվում է ամառային սեզոնի բացմանը 2 հուլիսի 2009 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը Երեւանում կայացած մամլո ասուլիսում Երեւանում ներկայացրել է կատարած աշխատանքը եւ ընկերության նախագծերը ամառային ուղեւորափոխադրումների բացման ուղղությամբ: «Տառացիորեն մի քանի րոպե առաջ մենք վերադարձանք Արմավիրից, որտեղ այսօր կազմակերպվում է տակտային փոխադրում»,-ասել է Խակովը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ ընկերության առջեւ առողջ մրցակցության հարց կա: «Մենք ցանկանում ենք մարդկանց կողմնորոշումը փոխել ավտոմոբիլայինից էլեկտրագնացքի»,- ասել է ՀԿԵՈւ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Ըստ նրա, հուլիսի 10-ին ընկերությունը գործարկում է Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը, որով ուղեւորությունը կտեւի 53 րոպե, ուղեւորների փոխադրումների հաճախականությունը կլինի օրը 4 անգամ, իսկ արժեքը` 300 դրամ: Խակովի ներկայացրեց Երեւան-Թբիլիսի երթուղում ուղեւորների փոխադրման կազմակերպման նախագիծը: Նա նշել է, որ երթեւեկության տեւողությունն արդեն կրճատվել է 40 րոպեով, իսկ հուլիսի 10-ից կկրճատվի եւս 30 րոպեով: «Դա ենթակառուցվածքի զարգացման գործում մեր ավանդի արդյունքն է»,-ասել է Խակովը: Նա հավելել է, որ հուլիսի 15-ից կգործի Երեւան-Բաթում երթուղին: Ըստ նրա, երթուղու տեւողությունը կկրճատվի եւս 1 ժամով` գնացքը կմեկնի Երեւանից 22:00-ին եւ կժամանի Բաթում հաջորդ օրվա 16:00-ին, ընդ որում ուղեւորության արժեքը մնում է անփոփոխ` 19-20 հազար դրամ, 2-հոգանոց կուպեում` 20-21 հազար դրամ, 4-հոգանոց կուպեում` 9-10 հազար դրամ: Բացի այդ, ըստ Խակովի, լրացուցիչ ծառայություններ կմատուցվեն` կտրամադրվեն մամուլ, նախաճաշ, ամեն տեսակի խաղեր, այդ թվում շախմատ, նարդի, ինչպես նաեւ կբարելավվի վագոնի արտաքին տեսքը` «գնացքում զուտ տնական մթնոլորտ կլինի»: Խակովը հավելել է, որ շարժակազմին կավելացվի նաեւ VIP-սալոնը, որի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 500 000 դրամ: Ըստ նրա, VIP-սալոնը նախատեսված է 7 մարդու համար եւ ունի բարձր հարմարավետություն` բար, հեռուստացույց, երկտեղանոց մահճակալ: Խակովը նշել է, որ ՀԿԵՈւ-ն նաեւ մոտեցումներ է մշակում, որոնք լիովին գոհացնում են իրենց հաճախորդների կարիքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |