ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական խորհրդարանական պատվիրակության մայիսի 15-ին նախատեսված այցը Կրասնոդարի երկրամաս չի կայացել: Երկրամասի ղեկավարությաունը խնդրել է հետաձգել այցելությունը` պատճառաբանելով ժամանակի սղությունը Ռուսաստամի նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչի կատարելիք այցի կապակցությամբ: Այցելության ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն: Սակայն, արտաքին հարաբերությունների խորհրդարանակն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Կրասնոդարի երկրամասի վարչակազմը ընդհանրապես չի ցանկանում ընդունել հայկական պատվիրակությանը: Այդ մասին նա հայտարարել է այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանկ: Հիշեցնենք, որ այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Կուբանում երկրամասի հայկական բնակչության բռնագաղթին ուղղված` տեղական վարչակարգի կողմից իրականցվող քաղաքականության կապակցությամբ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---