Լեւոն Արոնյանն բարելավել է իր դիրքերը ՖԻԴԵ դասակարգման աղյուսակում

PanARMENIAN.Net - Միջազգային շախմատային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխարհի առաջատար շախմատիստների վարկանիշային սանդղակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2768 վարկանիշով առաջադիմել է 2 հորիզոնականով` բարձրանալով 6-ից 4-րդ տեղը:



ՖԻԴԵ-ի անցյալ` ապրիլին հրապարակված վարկանիշային սանդղակի համեմատ առաջին երեք հորիզոնականներում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջին տեղում նախկինի պես գրոսմայստեր Վեսելին Տոպալովն է, երկրորդում` աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ երրորդում` նորվեգացի Մագնուս Կարլսենը:

5-ից 8-րդ տեղն է իջել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իսկ ռուս Վլադիմիր Կրամնիկը` 4-ից 6-րդ: Լավագույն շախմատիստների տասնյակի մեջ է մտել իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, իսկ դուրս է եկել ռուս Ալեքսանդր Գրիշչուկը:



Առաջադիմել է նաեւ մեկ այլ հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը` բարձրանալով 34-ից 25-րդ տեղը:



ՖԻԴԵ վարկանիշային սանդղակի գրոսմայստերների լավագույն տասնյակը 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ`



1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2813

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2788

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2772

4. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2768

5. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - 2760

6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2759

7. Պետեր Լեկո (Հունգարիա) - 2756

8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2756

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2755

10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2751



ՖԻԴԵ վարկանիշով լավագույն շախմատիստների հարյուրյակի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչները`



25. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2712

64. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2667

84. Արման Փաշիկյան (Հայաստան) - 2650
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---