Ադրբեջանական գազը չի ազդելու Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում ուշադիր հետեւում էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցին եւ Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազ գնելու մասին համաձայնագրի հիմնական պայմանների ստորագրմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Հայ հասարակությունն անհանգստացած է նրանով, որ Մոսկվան կարող է Լեռնային Ղարաբաղը փոխել ադրբեջանական գազով»,- նշել է հայ քաղաքագետը:



Մինասյանը նաեւ նշեց, որ Ռուսաստանին ադրբեջանական գազը պետք է Եվրոպայում իր էներգետիկ ռազմավարությունն անցկացնելու եւ Nabucco նախագծին խոչընդոտելու համար: Միաժամանակ նա ընդգծեց, որ ռուսական շահերի արմատական վերակողմնորոշումը դեպի Բաքու անհիմն է: «Չնայած տնտեսական եւ էներգետիկ շահերին` Մոսկվան նախաձեռնություն է տալիս աշխարհաքաղաքական շահերին: Պետք չէ մոռանալ, որ վերջին ամսվա ընթացքում Երեւանը եւ Մոսկվան պայմանավորվել են մի շարք լուրջ հարցերի շուրջ, օրինակ, ԵԱՀԿ Արագ արձագանքի կոլեկտիվ ուժերի ստեղծմանը»,- ասել է Սերգեյ Մինասյանը, ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը ստանում է Ռուսաստանի լայն ռազմաքաղաքական աջակցությունը:



Ինչպես նշել է քաղաքագետը, Մոսկվան եւ Բաքուն ընդամենը ապագա համաձայնագրի պայմաններն են ստորագրել, այլ ոչ թե համաձայնագիրը: «Բաքուն կոմպլեմենտարիզմ է խաղում: Ինձ չի թվում , որ գազի շուրջ բանակցությունները ինչ-որ կերպ կազդեն Ռուսաստանի դիրքորոշման վրա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը:
 Ուշագրավ
---