Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանի հանձնումը Երեւանի կոմպլեմենտարիզմի դրսեւորում է

PanARMENIAN.Net - «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Հայաստանի նախագահի կողմից Պատվո շքանշանի հանձնումը Երեւանի կոմպլեմենտար քաղաքականության դրսեւորում է»,- փորձագետ Արմեն Աղայանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը: Նա նշել է, որ Հայաստանն իրավունք ունի վարելու այնպիսի քաղաքականություն, որը կտարբերվի իր ռազմավարական գործընկերոջ քաղաքականությունից: «Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանի հանձնումը Երեւանի յուրօրինակ հղումն է Մոսկվային»,- ընդգծել է հայ քաղաքագետը:



Խոսելով Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության խնդիրների մասին` Սերգեյ Մինասյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այդ ուղղությամբ պետք է առավել հստակ քաղաքականություն վարի, որպեսզի խուսափի բարդություններից հայ-վրացական հարաբերություններում:



Փորձագետ Արմեն Աղայանն իր հերթին հայտնել է, որ Սամցխե-Ջավախեթիի հայերի խնդիրները չեն մտնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ: «Սամցխե-Ջավախեթիում Հայաստանի իշխանությունները կանաչ լույս են տվել Վրաստանի քաղաքականությանը: Դա այն հարցն է, որը պետք է մեր ներքին խնդիրը դառնա, եւ երկրի ղեկավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ընդգծել է Աղայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---