Բաքուն կրկին հանդես է գալիս ապակառուցողական հայտարարություններով

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ մի այլ ելք չի տեսնում, քան Լեռնային Ղարաբաղի ինքնավարության որոշումն իր կազմում:» Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:



«Հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանը երբեք չի համաձայնի երկրի տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա դարձնելուն»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:



Մամեդյարովի խոսքով, «Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ լուծմանը եւ հակամարտության արդար եւ հետեւողական կարգավորման համար ջանքերի մոբիլիզացման նպատակով պատրաստ է շարունակել աշխատանքը գործընկեր-պետությունների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ», հաղորդում է Trend.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---