Ավետ Ղազարյանը արծաթ է նվաճել տեկվանդոյի Եվրոպայի պատանեկան 3-րդ առաջնությանը 2 հուլիսի 2009 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Տեկվանդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկ արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան 3-րդ առաջնությանը, որն ընթանում էր հունիսի 26-28 Զագրեբում (Խորվաթիա): 7 մարզիկներից բաղկացած Հայաստանի հավաքականից տարբերվեց Ավետ Ղազարյանը (մինչեւ 45 կգ):Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, չնայած, որ հավաքականը մեկ մեդալ է նվաճել, ընդհանուր առմամբ ինքը գոհ է ելույթներից: «Մենք միջազգային առաջնություններից միշտ էլ մեդալով ենք վերադարձել: Եւ այս առաջնությունը նույնպես բացառություն չէր: Իհարկե, մենք ավելիին էինք հավակնում, բայց դա էլ վատ արդյունք չէ»,- նշել է Ղահրամանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |