Գիտության եւ մշակույթի գործիչները Երեւանում քննարկելու են սերնդափոխության եւ արժեքների համակարգի խնդիրը 2 հուլիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին տեղի է ունենալու Հայաստանի վաստակավոր գործիչների հանդիպումը` նվիրված սերնդափոխության եւ արժեքների համակարգի թեմային: Հանդիպումն անցնելու է Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնի շենքում:Հանդիպում-բանավեճին մասնակցելու են գրող Պերճ Զեյթունցյանը, դերասան Վլադիմիր Աբաջյանը, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի տարբեր սերունդների գործիչներ: Հանդիպման նախաձեռնողն է իրավաբանների եւ սոցիոլոգների միջազգային ասոցիացիան, որի նպատակն է նման հանդիպումների միջոցով բարձրացնել այնպիսի մշակութային արժեքների մակարդակը եւ կիրառելիությունը, ինչպիսիք են գրականությունը, գիտությունը, լեզուները, որոնք ազգի գոյության հիմնարար գործոններից են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |