Հայաստանում Փախստականների համաշխարհային օրը կնշանավորվի «Սոցիալական տան» բացմամբ 2 հուլիսի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին Հայաստանի Արարատի մարզի Դարբնիկ գյուղում կնշվի Փախստականների համաշխարհային օրը, որի տոնման ժամանակ կկայանա Հայաստանում Իրաքից եկած փախստականների համար կառուցված «Սոցիալական տան» բացման հանդիսավոր արարողությունը: Փախստականների համար նշանակալից այդ իրադարձությունը հնարավոր է դարձել Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ կառավարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերի շնորհիվ:Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ փխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ղեկավար Բուշրա Խալեպոտան, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ու զանազան միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |