Հայաստանը զարգացնում է իր երկաթուղային համակարգը 2 հուլիսի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջեւ բանակցություններ են ընթանում Իջեւան-Ղազախ երկաթուղու հատվածի վերականգման շուրջ, հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ինչպես նշել է Սարգսյանը, այդ հատվածը մոտ 15 տարի շահագործվում է եւ սողանքների պատճառով զգալի վնասներ է կրել:Գուրգեն Սարգսյանն ավելացրել է, որ հատուկ ուշադրություն է գրավում նաեւ Վանաձոր-Դիլիջան նոր 48 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը: «Այդ ճանապարհի շինարարությունն ապահովելու է Հայաստանի երկաթուղային ցանցի անխափան աշխատանքը»,- ասել է նա: Սարգսյանի խոսքերով, չնայած նրան, որ այդ ծրագրերի իրագործման համար շատ արգելքներ կան, այդ թվում արեւմուտքից եւ արեւելքից Հայաստանի փակ սահմանը, ամեն դեպքում նշված նախագծերի իրագործումը կմիավորի երկրի երկաթուղային համակարգը եւ իրար հետ կկապի նրա առանձին մարզերը: Երեւանում տեղի է ունեցել ՀՀ-ում «Հյուսիս-Հարավ» ատվոմայրուղիների եւ երկաթուղու նախագծերի իրականացման հիմնադրույթի շնորհանդեսը, որը նախաձեռնել էին Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրութն իրագործվել է գերմանաավստրիական iLF խոշորագույն աուդիտորական ընկերության կողմից «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |