Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Անկարա 2 հուլիսի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս կկայանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսին:«Շուտով սպասում ենք Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա: Այդ այցի մասին մենք այսօր խոսում էինք Լավրովի հետ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ռուս նախարարն իր հերթին նշել է, որ «նախապատրաստությունն իրականացվում է ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»: Ահմետ Դավութօղլուն պաշտոնական այցով Անկարա մեկնելու է հրավիրել նաեւ Սերգեյ Լավրովին, հաղորդում է Vesti.ru-ն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |