Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հատուկ բացիկ` նվիրված Կրաֆտ-Բոնարի ծննդյան 140-ամյակին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հատուկ բացիկ` նվիրված շվեյցարացի Կրաֆտ-Բոնարի ծննդյան 140-ամյակին, որի գործունեության շնորհիվ, սկսած 1894թ.-ից հազարավոր հայ որբեր ու փախստականներ են փրկվել:



Կրաֆտ-Բոնարը ծնվել է 1869թ. հունիսի 15-ին Շվեյցարիայի Վո Նահանգի Էկլ քաղաքում, դեղագործի ընտանիքում: 1888թ. Լոզանում ստացել է ,դպրության պսակավորիե աստիճան, որից հետո մինչեւ 1893թ., Լոզանում, Բեռլինում, ապա եւ Փարիզում, ստացել է աստվածաբանական կրթություն:

Հայասիրական իր գործունեությունը Կրաֆտ-Բոնարը սկսել է դեռեւս 1896թ-ից, երբ համիդյան կոտորածների սարսափելի հետեւանքների մասին բանախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիայի Բենյեն գյուղում, ուր նա հոգեւոր հովիվ էր: Ազդված Բոնարի ցնցող կոչից` մի քանի շվեյցարական ընտանիքներ ջարդերի արդյունքում որբացած հայ մանուկներ որդեգրելու ցանկություն հայտնեցին:



Շուտով Բոնարի նախաձեռնությամբ Բենյեն գյուղում հիմնադրվեց մի հաստատություն` «Հայ տունը» անվամբ, որը կոչված էր ապաստան տալու ու խնամելու Շվեյցարիա գաղթած հարյուրավոր հայերի: Բացի որբախնամ գործունեությունից մեծ մարդասերը ակտիվորեն կազմակերպել ու իրագործել է արեւմտահայության վիճակը բարելավող մի շարք աշխատանքներ: Լինելով «Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության» գլխավոր քարտուղար` Կրաֆտ-Բոնարը բազմիցս դիմել է Մեծ տերությունների ղեկավարներին` օսմանահպատակ հայերի ճակատագրի մտահոգությամբ:



Իր հրապարակումներից մեկում Բոնարը գրում է հետեւյալը. «Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլեւ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---