Բակո Սահակյան. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ բանակցություններից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նման հայտարարություններով Բաքուն հակասում է ԼՂՀ արտաքին քաղաքականությանը: Դա եւս մեկ անգամ վկայում է ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման մասին»,- ասել է ԼՂՀ նախագահը:



Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության լուծման այլ ուղի չի տեսնում, բացի «իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հաստատումից»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---