Հենրիկ Լարսոնի կրկնակի գոլը հաղթանակ բերեց «Հելսինբորգին» «Միկայի» հետ խաղում 3 հուլիսի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Աշտարակի «Միկան» մասնակցեց Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղին` շվեդական «Հելսինբորգի» հետ: Ինչպես ակնկալվում էր, նախաձեռնողը շվեդական կողմն էր, սակայն առաջին խաղակեսում Աշտարակի թիմը կարողացավ անառիկ պահել իր դարպասները: Սակայն 2-րդ խաղակեսի սկզբում, 51-րդ րոպեին շվեդների աստեղային հարձակվող Հենրիկ Լարսոնը բացեց խաղի հաշիվը: Պատասխան գոլը հետեւեց 15 րոպե անց` աշտարակցիների իսպանացի լեգիոներ Ուլիսես Մոնտենեգրոն վերականգնեց հաշիվը ճշգրիտ հարվածով: «Միկայից» մի քանի լավ պահերի հեղինակ դարձավ հարձակվող Բոտի Դեմելը Կոտ դ'Իվուարից, սակայն չկարողացավ իր շանսն օգտագործել: Սամվել Դարբինյանի սաները հաջողությամբ պաշտպանվում էին, երբեմն անցնելով հակահարձակման, եւ թվում էր, որ խաղը ոչ ոքի կավարտվի, սակայն 87-րդ րոպեին Լարսոնը խփեց երկրորդ գոլը, իսկ լրացուցիչ 1 րոպեում գոլ խփեց Էրիկ Սունդին: Այդպիսով, «Բանանցից» հետո Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղում պարտություն կրեց նաեւ Աշտարակի «Միկան», մրցակցի դաշտում զիջելով 3:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին Երեւանում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |