Մինչեւ աշուն իտալացի մասնագետները կավարտեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը 3 հուլիսի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետները, որպեսզի ավարտին հասցնեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները: 2007թ. Հայաստանի կառավարությունը 5,5 մլն դրամ է հատկացրել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար, որը գտնվում էր Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանում: Քանի որ Հայաստանում բացակայում է վերականգնողական դպրոցը եւ չկան համապատասխան մասնագետներ, Մշակույթի նախարարությունը, Ֆլորենցիայում բնակվող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի միջնորդությամբ, դիմեց Հռոմի Պալացցո Սպինելի արվեստի եւ վերականգնողական աշխատանքների ինստիտուտին` Հայաստան մասնագետներ ուղարկելու խնդրանքով: 2008թ.-ի ամռանը իտալացի երեք մասնագետ ժամանեցին Հայաստան - իրականացրեցին Մինաս Ավետիսյանի Գյումրիում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Նույն թվականի աշնանը իտալացի երկու մասնագետ եւս ժամանեցին Հայաստան` իրականացնելու վերականգնողական աշխատաքների երկրորդ փուլը: Իտալացիները Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից հանեցին որմնանկարը եւ տեղափոխեցին Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |