ԴԱԳՈՄԻՍՑԻ ՄԻ ՀԱՅ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սոչիի շրջանի Դագոմիս ավանի բնակիչ Խաչիկ Քեշիշյանը արդեն մի քանի տարի է ինչ անձնական ուղղթիռ է կառուցում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Սոչիի ուղղաթիռների էսկադրիլիայի մասնագետների հետ միասին նա մշակել է անսովոր կառուցվածքի մեքենայի նախագիծը եւ այժմ կոչում է այն կյանքի: Իր թռչող սարքի մասերը գյուտարարը որոնում է հին ավտոմեքենաների հավաքատեղում: Օրինակ, նրա ուղղաթիռը կգործի «Վոլգա» ավտոմեքենայի վառիչ համակարգի օգնությամբ: Իսկ կթռչի ուղղաթիռը «Զապոռոժեց» մեքենայի շարժիչի օգնությամբ: Այդ անսովոր գործում էնտուզիաստին օգնում են հարեւանները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---