Հուլիսի 20-ին հոբելյանական համերգով Հայաստանում կավարտվի Մինասի տարին

PanARMENIAN.Net - Հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումները Հայաստանում մեկնարկեցին Ազգային պատկերասրահում կայացած ցուցահանդեսով եւ կավարտվի հուլիսի 20-ին համերգով:



Հոբելյանական համերգը տեղի կունենա Երեւանի կամերային երաժշտության տանը` հայտնի գերմանացի երաժիշտ Պիեր Դոմենիկ Պոնելի մասնակցությամբ: Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նրա «Մինաս» ստեղծագործությունը Հայաստանի մենակատարների պետական համույթի կատարմամբ:



Հոկտեմբերին կմեկնարկի Մինասի տարին Ռուսաստանում` նրա աշխատանքների ցուցահանդեսով, իսկ 2010թ. նրա ստեղծագործություններին կծանոթանան իտալական 5 քաղաքների բնակիչներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---