Բաքվում վաճառքի է հանվել Թաթա Սիմոնյանի «Արմենիա» երգով ձայնասկավառակը 3 հուլիսի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Day.Az թերթի խմբագրություն է ստացվել մի ընթերցողի նամակ, որում մատնանշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում վաճառվում են «Արմենիա» անունը կրող հայերեն լեզվով հայրենասիրական երգ պարունակող երաժշտական ձայնասկավառակներ: Նամակի հեղինակ Ռիշադ Ալիեւը հաղորդում է, որ DVD/CD սկավառակների վաճառքի խանութներից մեկը ստացել է «Լավագույն Ռուսական Քնարերգություն» MP3-սկավառակը: Նա նաեւ նշում է, որ «նախ, երգը կատարում է Թաթա Սիմոնյանը, իսկ երկրորդը, երգի անունը «Արմենիա» է: Բացի դրանից, երգի կեսը հայերեն է կատարվում: Մեքենայի մեջ այնքան էլ հաճելի չէր հայերեն լեզվով երգ լսել, այն էլ նման տեքստով»:Մեկնաբանությունների համար թերթը դիմեց Ադրբեջանի Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, որտեղ հայտնեցին, որ «ճիշտ չէ Ադրբեջանում վաճառել սկավառակներ, որոնք հայկական երգեր են պարունակում: Եթե որեւէ մեկը կարոտում է հայկական երգերը, ցանկանում է լսել դրանք, ապա թող մեկնի Հայաստան եւ այդ երգերն այնտեղ լսի: Բաքվում նման ձայնասկավառակների վաճառքն ուղղված է Ադրբեջանի դեմ»,- հայտնել են Մշակույթի եւ տուրիզմի նախարարության մամլո ծառայությունից: «Յենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունից Միլլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն իր հերթին գտնում է, որ նման սկավառակների տարածումը Բաքվում դիվերսիա է համարում Ադրբեջանի դեմ: «Այդ փաստը դիվերսիայից բացի ոչ մի այլ կերպ չի կարելի կոչել»,- ընդգծել է Ա.Միրզազադեն` պատասխանելով այդ երեւույթի առնչությամբ թերթի հարցին: Day.Az-ը նաեւ հույս է հայտնել, որ «պատասխանատու կառույցներն այդ փաստն անուշադրության չեն մատնի, քանի որ Բաքվում հայկական, այն էլ վառ արտահայտված հայրենասիրական բնույթի երգերով սկավառակների վաճառքը լուրջ սպառնալիք է կրում իր մեջ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |