Արման Մուսինյան. Հուլիսի 1-ին ՀԱԿ համակիրների վրա հարձակումը ծրագրավորված էր 3 հուլիսի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ համակիրների հետ պատահած միջադեպի մեկնաբանությունը ոստիկանության կողմից չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այօսր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը սխալվել է ոչ միայն պատահարի բովանդակության, այլ նաեւ ժամանակի մեջ: «Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել 20:30-ին, այն դեպքում, երբ 19:50-ին «Շտապ օգնության» մեքենան տուժածներին տեղափոխում էր հիվանդանոց»:«Բարեբախտաբար մեզ հաջողվեց ստանալ դեպքի վայրի լուսանկարները եւ տեսագրությունը, որի շնորհիվ պարզ երեւում է, որ տուժածներին հետեւում էին»,- հայտարարել է Մուսինյանը, նշելով, որ հարձակվողների բոլոր գործողությունները ծրագրավորված էին, եւ նրանք միայն հարմար պահի էին սպասում: Հուլիսի 1-ին Երեւանում Աբովյան փողոցում անհայտ մարդկանց կողմից հարձակման են ենթարկվել են ՀԱԿ համակիրները, որոնք բնակչությանն իրազեկում էին հուլիսի 2-ին կայանալիք ընդդիմության ցույցի մասին: Հարձակվողներից ոմանք զինված են եղել: Փորձելով խլել թռուցիկները եւ բարձրախոսը` անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ համակիրներին, ինչի արդյունքում Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |