Իվիցա Բարբարիչ. Մենք «Բանանցի» հանդեպ հաղթանակ տարանք դիսցիպլինային խաղի շնորհիվ 3 հուլիսի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Բոսնիական «Շիրոկի Բրիեգ» ակումբի գլխավոր մարզիչ Իվիցա Բարբարիչը մեկնաբանել է իր սաների հանդիպումը «Բանանցի» հետ, որը 0:2 հաշվով ավարտվեց բոսնիացիների հաղթանակով:«Մենք «Բանանցի» հետ հանդիպմանը պատրաստվում էինք` միայն մեկ հանդիպման տեսագրության միջոցով իմանալով նրա խաղի ոճը: Մենք գիտեինք, թե ինչ սխեմայով է խաղում երեւանյան թիմը եւ պատրաստվել էինք` ելնելով դրանից: Եւ չնայած, որ երեւանցիներից դաշտ դուրս եկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց մենք չգիտեինք, թիմի մարտավարությունը դրանից չփոխվեց: Դիսցիպլինային խաղի եւ բոլոր ցուցումների հստակ կատարման շնորհիվ մեզ հաջողվեց չեզոքացնել «Բանանցի» հարձակումները: Այնուամենայնիվ, ես չեմ գտնում, որ ապահովել ենք մեր ելքը հաջորդ փուլ, ուստի պատասխան հանդիպմանը մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվելու»,- նշել է բոսնիական հավաքականի գլխավոր մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |