Նիկոլ Փաշինյանը մինչեւ ամառվա վերջ գտնվելու է կալանքի տակ 3 հուլիսի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից եւ ինքնակամ հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին, եւ նրա կալանավորման ժամկետը երկարացվել է 2 ամսով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի դատախազության մամլո քարտուղար Սոնա Տրուզյանը:Հուլիսի 1-ին 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հանձնվել է իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել է եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ընդհատակից եւ իմանալով, որ իր հաջորդ ապաստարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ շարունակելու է քաղաքական պայքարը: 2008-ի փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, դժգոհ մնալով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Երեւանի կենտրոնում ցույց է կազմակերպել: Մարտի 1-2-ը բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մահացավ 10 մարդ: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |