Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի 3 հուլիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Վաղը` հուլիսի 4-ին, տեղի է ունենալու Հայաստանի Գրողների միության հերթական նիստը, որի հիմնական նպատակը միության նոր նախագահի ընտրություններն են: Վերջին ժամանակները տարբեր գրողներ հանդես են եկել Միության այժմյան նախագահ Լեւոն Անանյանի պաշտպանությամբ, որոշ մասը հանդես է եկել Անանյանի հասցեին մեղադրանքներով եւ պաշտպանել նրա ընդդիմախոսին` Ռազմիկ Դավոյանին: Բավական թունդ նախընտրական պայքարի վերջին օրը եկել էին գրողների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ` իրենց կարծիքն արտահայտելու:«Գրողը չպետք է հետաքրքրվի միության նախագահի անձով եւ նախընտրական պայքարի մեջ մտնի, իր ժամանակը նա պետք է ծախսի ստեղծագործության վրա»,- իր կարծիքն է արտահայտել պոետ Վահե Արսենը,- «Մեկ այլ կողմից, նախագահի ընտրության շուրջ ամբողջ աղմուկը կարող է միջոց ծառայել գրողների վրա հասարակության ուշադրությունը բեւեռելու համար եւ աշխատել այս անգամ առողջ շահերի ստեղծման համար»: Վահե Արսենի կարծիքով, Գրողների միության նախագահ պետք է լինի նա, ով որպես գրող արդեն սպառել է իրեն, որպեսզի կարողանա վարել միության ողջ վարչական աշխատանքը: բանաստեղծի կարծիքով, այս դերը վատ չէր կատարում Լեւոն Անանյանը: Սակայն նրա կարծիքի հետ համաձայն չէին գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանը եւ արձակագիր Միքայել Աբաջյանը: Գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանն իր հերթին ասել է. «Գրական կյանքը Հայաստանում այսօր ողբալի դրության մեջ է: Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |