Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունեցել օգոստոսյան պատերազմը եւ տնտեսական ճգնաժամը 3 հուլիսի 2009 - 21:40 AMT PanARMENIAN.Net - 2008-ը ծանր տարի էր ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ նրա բոլոր արեւելյան գործընկերների համար: Օգոստոսյան պատերազմը, տնտեսական ճգնաժամը, Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գազային հակամարտությունն ազդել են ԵՄ արեւելյան գործընկերների վրա եւ դանդաղեցրել են այդ երկրներում բարեփոխումների ընթացքը: Այդ մասին Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրագործելու թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ Դե Լուցենբերգերը:«Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունեցել օգոստոսյան պատերազմը եւ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է երկրում նախագահական ընտրություններից հետո: Այս ամենն անդրադարձել է Եվրոպական հարեւանության քաղաքականության գործընթացի իրագործման վրա»,- ընդգծել է դեսպանը: Միաժամանակ, Ռաուլ Դե Լուցենբերգերի խոսքերով, Հայաստանն ակտիվացրել է իր քայլերը տարածաշրջանային համագործակցության ոլորտում` երկխոսություն սկսելով Վրաստանի հետ: «Երեւանը եւ Անկարան սկսել են «ֆուտբոլային դիվանագիտություն»` ավելի վաղ հայտարարելով «ճանապարհային քարտեզի» մասին: Առաջընթաց է նկատվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,- նկատել է եվրոպական դիվանագետը: «2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում նկատվում է իրավիճակի վատթարացում: Ելնելով դրանից` Հայաստանում գտնվող ԵՄ Խորհրդակցական խումբը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը մշակում են Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագիր»,- հայտարարել է Ռաուլ Դե Լուցենբերգերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |